Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զինյալների հետ բանակցությունները վերսկսել են

Զինյալների հետ բանակցությունները վերսկսել են
29.07.2016 | 14:47

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, նրանց հետ կապի բոլոր միջոցները վերացվել են, իսկ կապ ապահովող գործիչներն էլ` տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել:

Ցերեկվա ընթացքում մի շարք բժիշկներ շարունակում էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից պահանջել, որ նրանք ազատ արձակեն շտապօգնության երկու բժիշկներին և բուժքրոջը, որոնք արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն կոչերը մնացին օդում: Լուրեր կան, որ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև՝ Վիտալի Բալասանյանի միջամտությամբ:

Փորձ է արվում համոզել «Սասնա ծռերին» հանձնվել իշխանություններին, որ բախումներ չլինեն և քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատիժներ չեն կրի հանձնվելուց հետո:

Դիտվել է՝ 3704

Մեկնաբանություններ